Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 »
19:51
ա՛ մենք ընտանիք էինք ու ոչ բոլորն էին կարող միասին չապրելով,շաբաթներով միմյանց չհանդիպելով ընտանիք լինել,բայց մենք ընտանիք էինք ,որովհետև ես էի քեզ այդպես ընդունում,որովհետև քեզանից թանկ ոչինչ չունեի ,բայց հիմա ուղղակի անհրաժեշտ է լինել հեռու,որովհետև այդ ընտանիքը իմ հերթական երազանքներից էր,որը դու քանդեցիր մի վայրկյանում...արի հիմա գնահատի ինձ,երբ հեռու եմ ու երբ չեմ խոսում քեզ հետ,երբ ձևացնում եմ,թե երբեք էլ չեմ ճանաչել մի մարդու, ում իմ ընտանիքն էի համարում...հեշտ չի ինձ համար,բայց ես դժվարության կողքին եմ ապրում,առանց քեզ հեշտ չի,բայց քո կողքին ավելի դժվար էր ու ես երբեք չեմ բողոքել,որ մենք դժվարությամբ էինք ամեն ինչ անում,դա այն հաճելի դժվարություններից էր,որի համար արժե պայքարել ...ես պայքարում էի,բայց դու բաց թողեցիր ձեռքս ու չարաշահեցիր բարությունս....կներես,որ երբևէ հիմար աղջկա նման մտածել եմ,որ դու էլ ես ինձ նման սիրում,որ դու էլ կարող ես ներել ...չէ՛դու միայն ներում էիր պահանջում այն ամենի համար,ինչը երբեք չէիր փորձի ինքդ ներել....կներես,բայց սերը հեռավորությունից ավելի է ուժեղանում,ես քեզ հիմա ավելի ուժգին եմ սիրում...բայց քեզ մոտ վերադառնալ ես ինքս ինձ արգելել եմ...
Դիտումներ: 321 | Ավելացրեց: An | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
%