Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 »
19:49
Ամեն ինչ լավ կլինի մնում է փախչել այստեղից,ուր ամեն ինչ քեզ է հիշեցնում ու փողոցները անգամ,որտեղ միասին էինք քայլում, սկսել են ցավեցնել ու ես այլևս չեմ կարող ,ձևացնել թե մոռացել եմ,որ երազանքները ,որ երջանկությունը մի հարվածով փոշիացավ...դու գիտես չեմ մոռանում,չեմ մոռանում ոչ մի վարկյան ,մեր հուշերը թողած այս քաղաքում դեռ երկար չեն մոռացվելու...հեռանում եմ և կարևոր չէ ,որ ցավում է ,որ քեզ տեսնելու ցանկությունը սպանում է ,բայց նաև անկարելի է,քեզ տեսնել ու հեռանալ ես չեմ կարողանա,գնում եմ առանց որևէ բան ասելու,լռում եմ կրկին,այս անգամ արդեն միայնակ եմ լռում..և չունի այն նույն գեղեցկությունը ,երբ միասին էինք դա անում,երբ միասին էինք լռում ու այնքան լավ հասկանում միամյանց լռության ձայնով....գնում եմ ,հասկանում ես ինչու են այսքան անզուսպ գլորվում արցունքներս ,հասկանում ես ինչքան թանկարժեք բան եմ թողնում այստեղ ՝իմ սիրո քաղաքում,իմ թանկ հիշողությունները և քեզ եմ թողնում ու դատարկությունը իմ ներսում հեռանում....բայց միևնույնն է ուզում եմ հիշես ,որ սիրել եմ անկեղծ ու երևի էլ երբեք էլ չմոռանամ...չեն մոռանում նրանց,ովքեր տվել են հիշելու այնքան շատ բան...
Դիտումներ: 305 | Ավելացրեց: An | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
%