Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 »
19:47
..Սպասում եմ ՜՜....Անդադար սպասում,բայց ում՞ կամ ինչին՞...լավ վերաբերմունքի՞, մի ողորմելի բարևի՞,մի աննշան ուշադրության,որից գուցե աշխարհով մեկ կլինեմ թե՞ չարածս սխալների համար ներման...
Մի՞թե կարծում ես դու ես ներելու ինձ,դու ես որոշելու լինենք միասին ,թե՞ ոչ....Սխալվեցիր՛ եթե անգամ մի պահ մտածել ես թե երբ ցանկանաս գալու ես հետ...ոչ՛ ես քեզ չեմ կանչել ու չեմ պատրաստվում,քանի որ դու գնացիր՛,դու որոշեցիր գնալ...դու պարտավոր էիր մնալ իմ կողքին ,եթե անգամ ես էի քեզ խնդրել հեռանալ...
Երբ արցունքով լցվի ներսդ ու քայլերդ կրկին ինձ մոտ բերեն մտքումդ կրկնիր ,որ ես երջանիկ եմ ու ինքդ քեզ ստիպիր չգալ...երբ լքեն բոլորը,երբ կորցնես այն ամենը ինչը ստիպեց քեզ ինձ հետ չմնալ ու մի կողմ դրած տղամարդկային ուժը քո, մանկան նման տենչաս գլուխդ ուսիս դրած լաց լինել ու ներում խնդրել, մտքումդ կրկնիր,որ ես երջանիկ եմ ու արցունքներդ պահիր ժպիտիդ տակ,որ ոչ ոք չնկատի ու ներսից խեղդվիր,որովհետև ես էլ էի ներսումս պահում ունեցածս անսանձ անկարողությունը ու տենչանքը քո հանդեպ ,երբ դու իմ տված ջերմությունը ուրիշին էիր նվիրում ...
Երբ մի օր հասկանաս,որ քեզ իր ամբողջ կյանքը նվիրած,իր սրտի ողջ սերը տված մարդու թևերն ես կտրել ու ինքը ընկել է ու անգամ քայլել չի կարողացել այդ ցավը պատկերացնելուց հետո մեղքի զգացողությունը նորից ու նորից քեզ կբերի ինձ մոտ...ու ես հպարտ ու հաստակ քայլերով կգամ, կկանգնեմ քո առաջ ,առաջվա պես կժպտամ,նորից կզգաս անփոխարինելի ջերմությունս,մտքումդ ու աչքերիդ առաջ կհայտնվեն պահեր,որոնք այլևս չեն հեռանա քեզանից ու իմ փոխարեն կմնան կողքիդ,,,իսկ ես կլռեմ չէ,որ արդեն սովորել եմ լռել ու թաքցել իմ մեջ ամեն ինչ ,ամեն բառ ,որ միայն քեզ հետ էի կիսում...միայն մի բան քեզ կասեմ.<<.դու էլ կսովորես կիսատ ապրել ,խոստանում եմ>>
Դիտումներ: 312 | Ավելացրեց: An | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
%