Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 »
19:46
-Կկարոտեմ քեզ շատ....սիրում եմ քեզ...ես գնում եմ
-Ես էլ քեզ ,բայց ուր՞ ես գնում
-Կարևոր չէ,կարևորը հեռու բոլորից,այստեղից
-Չէ՜ ինչ ես խոսում,դու ոչ մի տեղ չես գնում
-Լավ մնա՜՜՜
Հոկտեմբերի 17-ն էր: Երևի ինչ որ բան զգում էի ,երևի ներքին ձայնս ինձ հուշում էր ..քայլերս տարել էին ինձ մեր սիրած վայրերը,ամբողջ օրը շրջեցի, նույնիսկ նկարվեցի,որպեսզի քեզ ուղարկեմ ,որ տեսնես,որ ասեի՝հիշում ես՜՜....նստեցի այնտեղ, ուր մենք էինք նստում ,հիշեցի մեր գրկախառնությունը, նաև եղել եմ այն եկեղեցում,ուր միասին երդվեցինք չկորցնել իրար ,ուր միասին մոմ վառեցինք...և անկախ ինձանից եկեղեցում արտասվեցի,երբ հիշեցի ինչպես էիր գրկել ինձ ու բարձրաձայն աղոթում Աստծուն,որ ես միշտ լինեմ կողքիդ...
Լավ մնամ՞..երևի ինքդ էլ չգիտակցեցիր ,որ խոսքերդ անիմաստ էին...դե ՛ սովորեցրու ինձ լավ լինել,երբ դու կողքիս չես,երբ քեզ չունենալով ասես այս մեծ աշխարհում միայնակ լինեմ..ամեն օր քայլում եմ դրսում ու տեսնում եմ ինձ չհասկացող հայացքներ,ինձ խղճացող մարդկանց ու ավելի է մեծանում ցանկությունը մեկուսանալու ...ինչ՞ իմաստ ունի խոսել,շփվել մարդկանց հետ,ովքեր չեն հասկանում քեզ ...
Փակում եմ դռները բոլոր,որոնք կբերեն ինձ մոտ ,բոլորի համար եմ փակում...ուզում եմ մենակ մնալ, հանգիստ եմ ուզում...քեզանից հետո իմ ապրած ,բոլոր օրերը ատում եմ,ստիպված եմ ապրում ու ամենամեծ ատելությունս աշնան հանդեպ է...ինքը քեզ խլեց գիտեմ՜՜....ատում եմ նաև այդքան սպասված ծննդյանս օրը,որը քեզ հետ չեմ անցկացնելու,ատում եմ՜ գոյությունս առանց քեզ ....Ատում եմ ,լսում ՞ես ատում եմ այն ինչ սիրում էի,քեզ ու իմ աշնանը, դուք երկուսդ էլ ինձ չխղճացիք ,չսիրեցիք ինչպես ես ձեզ. .
Դիտումներ: 317 | Ավելացրեց: An | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
%